Single Blog Title

This is a single blog caption

Տեր Շտեգեն․ «Այն, ինչ Մեսսին է անում, նորմալ չէ»

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը մեկնաբանել է իսպանական Պրիմերայի 13-րդ տուրի «Սելտայի» (4:1) հետ հանդիպման արդյունքը։

«Հաղթելը միշտ հաճելի է։ Խաղի սկզբում հեշտ չէր, քանի որ մրցակիցը լուրջ ճնշում էր գործադրում, դժվար էր վերահսկել գնդակը, բայց արդյունքում մենք ավելի խորամանկ գտնվեցինք ու խփեցինք մեր գոլերը։ Հեշտ չէ խաղալ այսպիսի թիմի դեմ, հետևաբար մենք շատ կարևոր երեք միավոր ենք վաստակել։

Մեսսին առանձնահատուկ է։ Այն, ինչ նա անում է, նորմալ չէ։ Լիոնելը հիասքանչ տաղանդ ունի։ Նա միշտ մրցունակ է ու քրտնաջան աշխատում է մարզումների ժամանակ», – Տեր Շտեգենի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։