Single Blog Title

This is a single blog caption

Տեբաս. «Ռուբիալեսը ցանկանում է վնասել Լա Լիգային»

Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասն արձագանքել է Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսի խոսքերին, որը քննադատել էր Իսպանական երեք դիվիզիոնների թիմերի ֆուտբոլիստներին կորոնավիրուսի թեստ անցկացնելը:

«Չեմ ուզում դրա մասին խոսել: Ռուբիալեսը միշտ ցանկանում է վնասել Պրիմերային: Նա անըդնհատ ստեր է խոսում: Մենք դրան սովորել ենք և շարունակում ենք աշխատել: Ժամանակը ամեն ինչ կկարգավորի»,- ասել է Տեբասը:

Հիշեցնենք, որ Լա Լիգան դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով: