Single Blog Title

This is a single blog caption

Տեբաս. «Եթե ինձ չեն խաբել, Մեսսին երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը»

Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասը պատմել է, որ Լիոնել Մեսսին արդեն երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը:

«Մեսսիի պայմանագիրը երկարաձգված է: Պայմանագրերն ուժի մեջ են մտնում ստորագրվելու պահից, նույնիսկ եթե երկարաձգման մասին չի հայտարարվում:

Մեսսին երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը»: Եթե ինձ չեն խաբել, նա ստորագրել է պայմանագիրը»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն հայտարարել էր. «Մեսսիի նոր պայմանագիրն արդեն ստորագրված է, մնացել է միայն նկարվել»: