Single Blog Title

This is a single blog caption

Տեւեսը համեմատել է Մեսսիի եւ Ռոնալդուի մարզումները

Հանրահայտ ֆուտբոլիստ Կառլոս Տեւեսը պատմել է Լիոնել Մեսսիի եւ Կրիշտիանու Ռոնալդուի մարզումների մասին:

«Ես երբեք չեմ տեսել Մեսսիին մարզասրահում: Ես չեմ տեսել, որ նա աշխատի գնդակը կասեցնելու կամ այլ վարժության վրա: Նրա մոտ դա բնականորեն ստացվում էր: Եթե խոսենք Ռոնալդուից, ապա նա ամբողջ օրը կարող էր մարզվել:

Նա ցանկանում էր բոլորից լավը լինել: Մարզումը սկսում էր առավոտյան 9-ին, բայց 8-ին ժամանելու դեպքում, միեւնույնն է, կհանդիպեիր Ռոնալդուին: Մի օր ես առավոտյան 6-ին եկա, եւ նա կրկին այնտեղ էր»,- ասել է Տեւեսը: