Single Blog Title

This is a single blog caption

«Տար նրան այստեղից, քանի չենք սպանել». Մեսսիի զարմիկը պատմել է իրենց մանկության մասին

Մաքսիմիլիանո Բյանկուկկին՝ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի զարմիկը, պատմել է այն մասին, որ ֆուտբոլի այժմյան աստղին մանկության տարիներին դժվար էր հասակակիցների հետ ֆուտբոլ խաղալը:

«Մենք բակում խաղում էինք Լեոի հետ, ու բոլորս ավելի ուժեղ էինք և խոշորամարմին: Տղաները բղավում էին. «Խելագար, տար նրան այստեղից, քանի դեռ չենք սպանել նրան»: Նրանք ցանկանում էին ծեծել Լեոյին, բայց նա կարողանում էր այդ վիճակից գլուխ հանել:

Երբ նա 8 թե 9 տարեկան էր, ես շաբաթ օրերը շուտ էի արթնանում, որ նայեի նրա խաղը, տպավորիչ հնարքները, որ նա անում էի: Ես չէի կարողանում հավատալ դրան», – Բյանկուկկիի խոսքերն է մեջբերել Ole-ն: