Tag

Ինիեստա

Ինիեստա կամ Անդրես Ինիեստա Լուխանը , ծնվել է 1984 թվականի մայիսի 11-ին Իսպանական Ալբասետե քաղաքում. Նա Բարսելոնայի կենտրոնական կիսապաշտպաններից է, կրում է 8 համարի մարզաշապիկը, տիրապետում է հիանալի տեխնիկայի.

Մանրամասն

Տասներկուամյա Ինիեստա -յին Բարսելոնայի մասնագետները հայտնաբերել են Ալբասետեի համանուն թիմի կազմում, և շուտով Անդրեսը տեղափոխվել է Բարսելոնա. Ինիեստա -ն Բարսայի հիմնական կազմում իր դեբյուտը նշել է 2002 թվականի հոկտեմբերի 29-ին Չեմպիոնների Լիգայի խաղում, որտեղ նրա թիմը խաղում էր Բրյուգգեի դեմ. 2003-2004-ի մրցաշրջանում Ինիեստան արդեն անցկացրեց տասնմեկ հանդիպում և խփեց մեկ գոլ. Այդ ժամանակ նա հիմնականում փոխարինում էր Բարսելոնայի գլխավոր աստղին՝ Ռոնալդինյոյին. Իսկ հաջորդ՝ 2004-2005 մրցաշրջանում, Անդրես Ինիեստան ամրապնդեց իր տեղը թիմի հիմնական կազմում՝ խաղալով Իսպանիայի առաջնությաունում 37 խաղ. Ինիեստան այդ տարիներին իրեն դրսևորեց որպես բարձրակարգ և տաղանդավոր ֆուտբոլիստ, և նրա հայտնվելը նաև Իսպանիայի ազգային հավաքականի կազմում ոչ ոքի համար անակնկալ չեղավ. 2006-ին նա Իսպանիայի ընտրանու կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը, իսկ 2008-ին դարձավ Եվրոպայի չեմպիոն. Ինիեստան Բարսելոնայի առանցքային ֆուտբոլիստներից մեկն է. Նրա կարիերայի ամենակարևոր գոլը դարձավ 2008-2009 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում հանդիպման 90+3-րդ րոպեին Չելսիի դարպասը խփած գնդակը.