Single Blog Title

This is a single blog caption

Սուարեսը նույնպես խոսել է Կոուտինյոյի տեղափոխության մասին

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը «Լևանտեի» հետ խաից հետո (3-0) նշել է, որ ուրախ է կիսապաշտպան Ֆիլիպպե Կոուտինյոյի՝ կատալոնական ակումբ տեղափոխության համար.

«Ինչպես նախկին թիմակից և ընկեր՝ ես շատ ուրախ եմ Կոուտինյոյի համար, որ նա տեղափոխվեց «Բարսելոնա»: Կարծում եմ՝ նա շատ բան կտա մեր թիմին:

Բոլորը գիտեն, որ նա բարձր մակարդակի ֆուտբոլիստ է. արդեն մի քանի տարի է՝ նա բարձր մակարդակի խաղ է ցուցադրում:

«Լևանտեի» հետ խաղի ընդմիջումից հետո մեզ մոտ ֆիզիկական խնդիրներ էին առացաջել: Լավ մարզումները շատ կարևոր են, ինչպես նաև ձմեռային ընդմիջումը առաջնությունում», – ասել է Սուարեսը: