Single Blog Title

This is a single blog caption

Սուարեսը գոլերի քանակով շրջանցեց Էտո’Օին

Լուիս Սուարեսի՝ «Լևատեի» դարպասը խփած գոլը ուրուգվայցու համար դարձավ 132-րդը «Բարսելոնայի» կազմում և այս ցուցանիշով նա շրջանցեց թիմի նախկին ֆուտբոլիստ Սամուել Էտո’Օին՝ թիմի ռմբարկուների ցուցակում դառնալով 8-րդը: 7-րդ տեղին հասնելու համար Սուարեսին ընդամենը 2 գոլ է հարկավոր:

«Բարսելոնայի» լավագույն ռմբարկուները՝

1. Մեսսի – 527 գոլ

2. Սեսար – 232 գոլ

3. Կուբալա – 194

4. Սամիտյեր – 176

5. Էսկոլա – 167

6. Ալկանտարա – 142

7. Արոչա – 134

8. Սուարես – 132

9. Էտո’Օ – 131