Single Blog Title

This is a single blog caption

Սուարեսը՝ Վալվերդեին. «Դուք հիանալի մարդ եք. շնորհակալ եմ միասին ապրած պահերի համար»

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը երախտագիտություն է հայտնել թիմի նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին թիմում անցկացրած ժամանակի համար:

«Միստեր, շատ շնորհակալություն այն բոլոր պահերի համար, մենք անցկացրել ենք միասին իբրև պրոֆեսիոնալներ:

Ես կմտապահեմ բոլոր դրական բաները, որոնք դուք ինձ սովորեցրել ենք: Դուք հրաշալի մարդ եք: Շնորհակալ եմ ձեզ ու ձեր մարզչական շտաբին պրոֆեսիոնալիզմի համար: Ես ձեզ հաջողություններ եմ մաղթում ապագայում», – գրել է Սուարեսը «Թվիթերի» իր էջում: