Single Blog Title

This is a single blog caption

Սուարեսը՝ «Գրանադայից» կրած պարտության մասին. «Դեռ երկար ճանապարհ ունենք»

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է «Գրանադայից» կրած պարտության մասին.

«Սա ցավոտ պարտություն է: Պետք է մի շարք հանգամանքներ վերլուծենք ու ինքնաքննադատ լինենք, որպեսզի ավելի լավը դառնանք:

Խաղի հենց սկզբում հանդիպումը բարդ ընթացավ: Պետք է խոստովանենք, որ բոլոր հանդիպումներում պարտավոր ենք հաղթել, սակայն չենք անում այդպես:

Առջևում դեռ երկար ճանապարհ ունենք, սակայն այս հանդիպումները կարող են զրկել մեզ տիտղոսից»,- Սուարեսի խոսքը մեջբերում է Sport English-ը: