Single Blog Title

This is a single blog caption

Սուարեսն ու Թուրանը կարող են օգնել «Բարսելոնային» «Լեգանեսի» հետ խաղում

Կիսապաշտպան Արդա Թուրանն ու հարձակվող Լուիս Սուարեսը վերականգնվել են վնասվածքներից ու կարող են օգնել «Բարսելոնային» Լա Լիգայի 12-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ խաղում: Այս մասին հաղորդում է Football Espana-ն:

Լուիս Սուարեսը չկարողացավ օգնել Ուրուգվայի հավաքականին Լեհաստանի ու Ավստրիայի հետ ընկերական խաղերում ծնկի հետ կապված խնդիրների պատճառով, որը նրան անհանգստացնում էր մրցաշրջանի սկզբից: Սուարեսը առաջնության դադարն օգտագործեց վնասվածքից բուժվելու համար և պատրաստ կլինի շաբաթ օրվա խաղին:

Ընդհանուր խմբի մարզումներին է վերադարձել նաև Արդա Թուրանը, որը կոճի վնասվածքի պատճառով բաց էր թողել թիմի վերջին խաղը:

«Լեգանես»-«Բարսելոնա» խաղը կկայանա նոյեմբերի 18-ին: