Single Blog Title

This is a single blog caption

Սուարեսի փայլուն արդույնքը «Բարսելոնայի» եզրափակիչ հանդիպումներում

Իսպանիայի Արքայական գավաթի եզրափակչում Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում «Բարսելոնան» 0։5 հաշվով ջախջախեց անդալուսական «Սևիլիային»՝ 4-րդ անգամն անընդմեջ հաղթելով տիտղոսը։

Թիմի հարձակվող Լուիս Սուարեսը դուբլ ձևակերպեց դեռ առաջին խաղակեսին՝ այսպիսով «Բարսելոնայում» անցկացրած 193 հանդիպումներում խփած գոլերի թիվը հասցնելով 150-ի։

Այսպիսով, Սուարեսը գոլ է խփել «Բարսայի» կազմում անցկացրած բոլոր եզրափակիչներում՝ Չեմպիոնների լիգա, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթ, Աշխարհի ակումբային առաջնություն, Իսպանիայի գավաթի և Սուպերգավաթի խաղարկություններում։