Single Blog Title

This is a single blog caption

Սուարես. «Խաղի համեմատությամբ արդյունքն այնքան էլ վատը չէ»

«Սուպեր Կլասիկոյից» (2։2) հետո առաջին ֆուտբոլիստը, որ պատասխանել է լրագրողների հարցերին «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսն էր։

«Իհարկե, մեր նպատակը հաղթել էր։ Մեզ շատ խանգարեց Ռոբերտոյի հեռացվելը դաշտից։ Մենք խաղում էինք 10 հոգով և չէինք կարողանում ցուցադրել մեր խաղը։

Իրականում մենք մեծ աշխատանք կատարեցինք, լավ պաշտպանվեցինք։ Խաղի համեմատությամբ արդյունքն այնքան էլ վատ չէր»։

Ուրուգվայցու խոսքերը մեջբերել է Mundo Deportivo-ն։