Single Blog Title

This is a single blog caption

Սուարես. «Սա էր Լեոյի՝ դաշտ դուրս գալու արդյունքը. այստեղ նա է եղանակ ստեղծում»

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է Լա Լիգայի 30-րդ տուրում «Սևիլյայի» դեմ հանդիպումը։

«Այսպիսի հանդիպումներ էլ են լինում։ Մենք մեծ հպարտություն ցուցաբերեցինք և դուրս եկանք մեզ համար անբարենպաստ հաշվի դեմ։

Այս հանդիպումը մեզ համր իսկական մբտիվացիա է. մենք հասկացանք, որ թիմը շատ ուժեղ է։

Հակառակորդը խաղում էր իր դաշտում, ինչը բարդացնում էր մեր գործը։ Առաջին խաղակեսում մենք չէինք կարողանում կենտրոնանալ։ Կարևորն այն էր, որ կարողացանք ոչ-ոքի ավարտել հանդիպումը։

Այդպիսին էր Լեոյի՝ դաշտ դուրս գալու արդյունքը։ Այստեղ նա է եղանակ ստեղծում»,_ ուրուգվայցու խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։