Single Blog Title

This is a single blog caption

Սուարես. «Հաղթանակը Իսպանիայի Գավաթում չի փոխհատուցում ՉԼ-ից դուրս մնալը»

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է Իսպանիայի Գավաթում հաղթանակի մասին: Եզրափակչում կատալոնացիները հաղթել էին «Սևիլյային» 5-0 հաշվով:

«Մենք լավ սկսեցինք խաղը, մաքուր, ջանասիրաբար աշխատենցինք, և ամեն ինչ ստացվեց: Թիմը պահպանում է մրցակցությունը: Մենք ցանկանում ենք տիտղոս նվաճել և արեցինք դա հանուն մեր երկրպագուների: Սա կարևոր տիտղոս է, չնայած՝  նա չի փոխհատուցում  Չեմպիոնների լիգայից դուրս մնալը: Մինչև հիմա տարօրինակ է, որ մենք դուրս ենք մնացել այդ մրցաշարից: Մենք պետք է առաջ գնայինք»,- Սուարեսի խոսքերն է մեջբերում AFP-ն: