Single Blog Title

This is a single blog caption

Սուարես. ««Բարսելոնայի» հետ կքննարկենք իմ ապագան, երբ ժամանակը գա»

«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը հայտնել է, որ առայժմ չի խոսել ակումբի ղեկավարության հետ իր պայմանագրի երկարաձգման շուրջ:

«Հիմա ես ամենաքիչը մտածում եմ իմ ապագայի մասին: Իրավիճակը, որում այսօր գտնվում է աշխարհը, ստիպում է մտածել այն մասին, թե ինչպես շարունակել ապրել: Ուստի հիմա իմ բոլոր մտքերը կապված են  այն բանի հետ, ինչպես մինչև վերջ աշխատել գործող պայմանագիրս: Մենք «Բարսելոնայի» հետ իմ ապագան կքննարկենք, երբ ժամանակը գա», – Սուարեսի խոսքերն է մեջբերել Mundo Deportivo-ն:

Սուարեսը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականի ամռանը «Լիվերպուլից»: Այս մրցաշրջանում 33-ամյա հարձակվողը մասնակցել է Պրիմերայի 17 խաղի, խփել է 11 գոլ ու կատարել 7 գոլային փոխանցում:

Կատալոնական ակումբի հետ Սուարեսի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ: