Single Blog Title

This is a single blog caption

Սուարես․ «Տարօրինակ ոչինչ չկա, որ «Բարսելոնան» նոր հարձակվող է փնտրում»

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը նշել է, որ կատալոնական ակումբում չափազանց բարձր պահանջներ է դրված ֆուտբոլիստների վրա։

««Բարսելոնայում» շատ բարձր պահանջներ են։ Այստեղ յուրաքանչյուր երորրդ օրը պետք է քննություն տաս, այստեղ հանգիստ գոյություն չունի, քանի որ «Բարսելոնայի» խաղացողները չեն ներվում վատ հանդիպումների համար։ Հեշտ չէ գալ ու արագ հարմարվել այնպիսի թիմի, ինչպիսին «Բարսելոնան» է։ Արդեն 5 տարի խաղում եմ այսպիսի ճնշմամբ և միշտ ձգտում եմ այն հաղթահարել։ Տարօրինակ ոչինչ չկա, որ «Բարսելոնան» նոր հարձակվող է փնտրում։ Այսպիսին է ֆուտբոլային իրականությունը», – Սուարեսի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։