Single Blog Title

This is a single blog caption

Ստոիչկով. ««Բարսելոնային» պետք չէ Նեյմարը»

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Խրիստո Ստոիչկովն իր կարծիքն է հայտնել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի՝ կատալոնական ակումբ հնարավոր վերադարձի մասին: Այդ մասին հաղորդում է Univision-ը:

««Բարսելոնային» պետք չէ Նեյմարը: Նրանք ունեն Մեսսիին, Սուարեսին, Գրիզմանին: Ինչու՞ է նրանց պետք Նեյմարը, որտե՞ղ է նա խաղալու:

Բացի այդ, նա իսկական ռումբ կլինի թիմի հանդերձարանում: Այո և «Բարսելոնան» գումար չունի», – ասել է Ստոիչկովը:

Նախկինում հաղորդվում էր, որ «Բարսելոնան» Նեյմարի համար պատրաստ է ՊՍԺ-ին առաջարկել Կոուտինյոյին և Ռակիտիչին: