Single Blog Title

This is a single blog caption

Sportsnet. «Բարսան» հաստատել է, որ Մեսսին ցանկանում է հեռանալ թիմից

«Բարսելոնան» հաստատել է այն տեղեկությունը, որ թիմի ավագ Լեո Մեսսին որոշել է հեռանալ կատալոնական ակումբից: Այս մասին հայտնում է Sportsnet-ը:

Ակումբի ղեկավարությունը դեռևս հույս ունի, որ կկարողանա թիմում պահել աստղային ֆուտբոլիստին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 33-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է օգտվել պայմանագրում առկա կետից և միակողմանի խզել պայմանագիրը: Այդ դեպքում Մեսսին կարող է անվճար հեռանալ «Բարսելոնայից»: