Single Blog Title

This is a single blog caption

Sport. Ինչո՞ւ է Լիգա+Գավաթ-ը ավելի լավ, քան ՉԼ գավաթը

Իսպանական Diario Sport-ը գրում է, որ Մադրիդի «Ռեալը» շատ մոտ է իր տասներեքերորդ և երրորդ անընդմեջ Չեմպիոնների Լիգան հաղթելուն։

Թերթը անդրադարձել է այն հարցին, թե ինչու է «Բարսելոնայի»  «դուբլը» (Լիգա+Գավաթ) ավելի լավ է, քան «Ռեալի» ՉԼ գավաթը։

Ըստ թերթի՝ Լիգա+Գավաթ-ը ցույց է տալիս, որ թիմը կայուն է. այն չունի որևէ պարտություն Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանի 34 հանդիպումներում։

Իսկ Չեմպիոնների Լիգան խմբային փուլից հետո իրենից ներկայացնում է ընդամենը մի քանի հանդիպում, որոնցից մեկում պարտությունը ճակատագրական է դառնում թիմի համար։ Սակայն դա որևէ կերպ չի խոսում թիմի որակի մասին։