Single Blog Title

This is a single blog caption

Sport. Գրիզմանի վրա ճնշում է գործադրվում

Իսպանական Sport օրաթերթը մայիսի 23-ի իր համարում գրել է, որ Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանի նկատմամբ մեծ ճնշում է գործադրվում։

Մի կողմից մադրիդյան ակումբը քայլեր է ձեռնարկում ֆրանսիացուն պահելու ուղղությամբ, մյուս կողմից կատալոնական ակումբը ամեն կերպ ցանկանում է ձեռք բերել նրա տրանսֆերը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Գրիզմանը մեկնել է հավաքականի հետ մարզումներին՝ առանց սեփական ապագայի ծրագրերը հստակեցնելու։