Single Blog Title

This is a single blog caption

Սիմեոնե. «Մեսսին ու Մարադոնան կկարողանային միասին խաղալ. Ռոնալդուին ավելացնելը դժվար կլիներ»

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարծիք է հայտնել այն մասին, թե հնարավոր կլինե՞ր արդյոք խաղադաշտում միաժամանակ համատեղել Լիոնել Մեսսիին, Դիեգո Մարադոնային ու Կրիշտիանու Ռոնալդուին:

«Մեսսին ու Մարադոնան տարբեր են: Մեսսին գոլահար մեքենա է: Վերջին տարիներին ես կանոնավոր տառապել եմ Մեսսիի պատճառով: Մարադոնան արգենտինական ֆուտբոլի դեմքն էր: Այսօր թվում է, թե Մեսսին ավելի հասուն է, և նա ցույց է տալիս դա: Նրանք կարող էին միասին խաղալ:

Նրանց երկուսին Կրիշտիանուին ավելացնելը դժվար կլինի: Նման դեպքում կռիվներ կլինեին: Ես միշտ ասում եմ, որ եթե մի ֆուտբոլիստ չի վազում, ամեն ինչ կարգին է, եթե երկուսը՝ դժվար է, իսկ եթե երեքը՝ անհնար է», – Սիմեոնեի խոսքերն է մեջբերել Goal-ը: