Single Blog Title

This is a single blog caption

[ՇՏԱՊԻ՛Ր] Անդամագրվելու վերջին 24 ժամերը

«Պենյա Բլաուգրանա Երեւանը»՝ «Բարսելոնայի» պաշտոնական ֆան ակումբը Հայաստանում, տեղեկացնում է, որ առաջին անդամների հայտերը Կատալոնիայի մայրաքաղաք են ուղարկվելու հուլիսի 14-ի երեկոյան:

Սկսած հուլիսի 15-ից՝ բոլոր հայտ ուղարկածները կարող են քարտերն ստանալ միայն հունվարին, քանի որ, ըստ «Բարսելոնայի» կանոնադրության, պենյիստա քարտերը թողարկվում են ամեն տարվա հուլիսին եւ հունվարին:

Ուստի հուլիսին քարտեր ստանալու հնարավորություն կունենան միայն նրանք, ովքեր անդամագրվել եւ վճարում են կատարել մինչեւ հուլիսի 14-ը՝ 18:00:

Անդամագրվելու հայտ կարելի է ուղարկել ԱՅՍՏԵՂ: Նույն էջում ծանոթացեք նաեւ վճարման կարգին եւ առավելություններին: