Single Blog Title

This is a single blog caption

Շևչենկոն նշել է՝ որ դեպքում «Բարսելոնան» կհաղթի Չեմպիոնների լիգան

«Միլանի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոն նշել է, թե որ թիմին է համարում ՉԼ-ի ընթացիկ խաղարկության ֆավորիտ:

«Եթե Մեսսին խաղա այնպես, ինչպես խաղում էր «Չելսիի» դեմ, ապա կատալոնացիները  չեմպիոն կդառնան: Այդպիսի Մեսսին պարզապես անկասելի է:  Դրանում արդեն համոզվել ենք՝ «Չելսիի» դեմ խաղում: Նա բարձր մակարդակի վրա է»,- ուկրաինացի լեգենդի խոսքերն է փոխանցում  Mundo deportivo-ն:

Հիշեցնենք, որ ՉԼ-ի ¼ եզրափակչում «Բարսելոնան» ուժերը կչափի «Ռոմայի» հետ: