Single Blog Title

This is a single blog caption

Շաբաթվա ամփոփում. Սեպտեմբերի 3-10

Շաբաթվա գործընթացը.

Բարսելոնայի նախագահության նախկին թեկնածու Բենեդիտոն սկսել է ստորագրահավաքը ակումբի ղեկավարությանը անվստահություն հայտնելու նպատակով: Ըստ կանոնադրության՝ անհրաժեշտ է հավաքել 16 570 ստորագրություն (15%): Մեզ մնում է սպասել ակումբի անդամների կարծիքի արտահայտման ավարտական փուլին՝ հասկանալու համար՝ կլինե՞ն նոր ընտրություններ, թե՞ ոչ:

Картинки по запросу Bartomeu

Շաբաթվա խաղը.

Կատալոնյան դերբի…«Թութակների» թիմը ստեղծվել է ոչ այնքան մրցանակներ նվաճելու, որքան իրենց ավելի ճանաչված հարևաններին «կծելու», նրանց տրամադրությունը փչացնելու նպատակով: Քիչ չեն դեպքերը, երբ հենց «Էսպանյոլի» դեմ խաղերում «Բարսան» սայթաքել է՝ կորցնելով անչափ անհրաժեշտ միավորներ:

Картинки по запросу barcelona losed espanyol

Եվ «Բարսայի» երկրպագուների համար կատալոնյան դերբին ձեռք է բերում բացառիկ նշանակություն: «Էսպանյոլի» դեմ պատժիչ գործողություններին ականատես լինելու նպատակով ավելի քան 70 000 երկրպագու էր ժամանել «Կամպ Նոու» սեպտեմբերի 9-ի շաբաթ երեկոյան: Եվ կարծում ենք՝ նրանք բավարարված հեռացան Եվրոպայի ամենամեծ մարզադաշտից:

 

Երկու անգամ նույն՝ 2-0 հաշվով հաղթանակներից հետո «Բարսայի» երկրպագուները սպասում էին ավելի արդյունավետ և ավելի վստահ հաղթանակի: Կապտանռնագույն մարզաշապիկներով տղաները նրանց չհիասթափեցրին:

«Մանիտան» կայացավ շնորհիվ Մեսսիի անկրկնելի խաղի, ով հեթ-տրիկի շնորհիվ դերբիում իր գնդակների թիվը հասցրեց 20-ի, և դժվար թե այդ թիվը գերազանցվի որևէ մեկի կողմից, բացի իրենից՝ Լեոյից, ով դեռևս կարող է թարմացնել ռեկորդային ցուցանիշը:

Картинки по запросу barcelona 5-0 Espanyol

Կարևոր ենք համարում, որ վերջապես Սուարեսը կարողացավ գոլ խփել, այլապես նրա գոլային «երաշտը» սկսում էր անհանգստացնել: Էլ ավելի է կարևորվում ուրուգվայցու գոլը գոլային փոխանցում կատարողի հանգամանքով. «Բարսայի»՝ երբևիցե ձեռք բերած ամենաթանկ ֆուտբոլիստը՝ ֆրանսիացի Ուսման Դեմբելեն խաղի վերջին րոպեներին կարողացավ խաղընկերոջը դուրս բերել հարվածային ազատ դիրք, որտեղից արդեն Սուարեսը չվրիպեց:

Շաբաթվա գոլը.

Մեսսիի երեք գնդակներն էլ հետաքրքիր էին, սակայն որպես շաբաթվա գոլ առաջարկում ենք Պիկեի գոլը «Էսպանյոլի» դարպասին:

Նախ՝ դա պաշտպանական գոտու խաղացողի առաջին գոլն էր  և գլխով խփված առաջին գոլն էր մրցաշրջանում, բացի դա՝ գոլը խփվեց ստանդարտի՝ անկյունայինի խաղարկումից հետո. Ժերարը ճնշեց «թութակների» պաշտպանին և իր թիմի 4-րդ գնդակն ուղարկեց դժբախտ Լոպեսի պաշտպանած դարպասը:

 

Շաբաթվա իրադարձությունը.

Իհարկե դա ֆրանսիացի նորեկի հայտնվելն էր «Բարսայի» կազմում: «Բարսայի» այս տարվա չորս  ձեռքբերումներից երեքը արդեն հասցրել էին հայտնվել դաշտում, բացի Դեմբելեից: Ընդ որում Դեմբելեն չէր հրավիրվել իր հավաքականի խաղերին՝ ի տարբերություն Պաուլինիոյի և Սեմեդուի: Այպես որ Վալվերդեն իր տրամադրության տակ ուներ միանգամայն թարմ ֆրանսիացուն, սակայն ռիսկի չդիմեց և նրան դաշտ դուրս բերեց այն ժամանակ, երբ Մեսսին արդեն հեթ-տրիկ էր ձևակերպել:

Картинки по запросу Дембеле взамен Делофеу

Պատանի ֆուտբոլիստը վատ տպավորություն չթողեց, սակայն ըստ ամենայնի՝ դեռ բավականաչափ ժամանակ կպահանջվի, որպեսզի նա հարմարվի «Բարսայի» խաղային ռիթմին:

Շաբաթվա հարցականը.

Կմնա՞ ավագը թիմում, թե՞ կհեռանա. հարց, որ շատ է հետաքրքրում «Բարսայի» երկրպագուներին: Թիմի ղեկավարությունը «ցմահ» պայմանագիր է առաջարկել Ինյեստային, այսինքն՝ Դոնը կարող է հեռանալ, երբ ինքը ցանկանա, հակառակ դեպքում նա շարունակում է խաղալ թիմում: Բազմահազար երկրպագուների կողմից մշտապես սիրված և այդուհանդերձ՝ մշտապես համեստ լամանչեցին, իրեն հատուկ ամոթխածությամբ այսպես է պատասխանել լրագրողի հարցին.«Կգնամ, թե կմնամ – կարևոր չէ: Բարսելոնան իմ տունն է»:

Картинки по запросу Iniesta vs Espanyol 5-0

Շաբաթվա երկրորդ ջախջախումը.

«Բարսա» Բ-ն, «Տեներիֆեից» կրած ցավալի պարտությունից և «Գրանադայի» հետ խաղացած ոչ ոքիից հետո «Մինի Էստադիում» ջախջախեց «Կորդոբային» 4-0 հաշվով: Այդ խաղում հատկապես աչքի ընկավ Խոսե Արնաիսը, ով վերջերս է տեղափոխվել «Վալյադոլիդից»: 3,4 միլիոնանոց հարձակվողական ոճի կիսպաշտպանը խփեց երկու գոլ և կատարեց մեկ գոլային փոխանցում՝ կերտելով իր թիմի հաղթանակը:

Картинки по запросу Barca b 4-0 Tenerife

Շաբաթվա խոսքը.

Լուիս Սուարես.

«Մենք վերցրինք երեք կարևոր միավոր, ինչը հնարավորություն է տալիս պահպանել աղյուսակում առաջատարի դիրքերը, բայց սեզոնը դեռ նոր է սկսվում:

Մեսսիի հեթ-տրի՞կը: Ինձ համար արտոնություն է խաղալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի հետ: Նա շարունակում է ցուցադրել այն բարձրակարգ ֆուբոլը, ինչ շատ-շատերին դժվար թե հաջողվի»:

Картинки по запросу Barcelona 5-0 Espanyol

Շաբաթվա նկարը.

Картинки по запросу barcelona 5-0 Espanyol Camp Nou

Հաջորդ շաբաթվա խաղը.

Վերստին «Յուվե»: Վերջին երեք տարիների ընթացքում գալիք երեքշաբթի «Բարսան» ու «Յուվենթուսը» կհանդիպեն չորրորդ անգամ: «Բարսայի» երկրպագուների հիշողության մեջ թարմ են և լիգաչեմպիոնական եզրափակիչը և նույն խաղարկության հաջորդ տարվա  թուրինյան ողբերգությունը: Մադրիդյան գրանդի հետ հիասթափեցնող սուպերգավաթի խաղերից հետո առաջին լուրջ մրցակիցն է «Բարսայի» համար, և միայն այդ խաղով կարող ենք դատել թիմի հնարավորությունների ու հավակնությունների մասին:

Похожее изображение