Single Blog Title

This is a single blog caption

ՇԱԲԱԹՎԱ ԱՄՓՈՓՈւՄ. Հոկտեմբերի 2-8

Շաբաթվա կարևորագույն իրադարձությունը՝ Անդրես Ինյեստան «Բարսելոնայի» հետ ստորագրեց «ցմահ պայմանագիր».

Անդրես Ինյեստայի պայմանագրի ստորագրմանը շատերն էին սպասում, բայց «ցմահ պայմանագրի» անուն ոչ մեկ չէր տվել: Պայմանագրի ստորագրումից հետո Ինյեստան կմնա «Բարսայում» մինչև կյանքի վերջը: Հատկանշական է նաև այն փաստը, որ իսպանացի կիսապաշտպանը 2002 թվականի նույն օրը՝ հոկտեմբերի 6-ին, իր առաջին պաշտոնական խաղն անցկացրեց «Բարսելոնայի» կազմում, իսկ դրանից 15 տարի անց նա ստորագրեց ցմահ պայմանագիր:

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] Ինյեստան ցմահ պայմանագիր ստորագրեց «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնա Բ»-ն «Ռեալ Օվյեդոյի» հետ խաղացած ոչ ոքիով էլ ավելի բարդացրեց իր վիճակը Սեգունդայում.

Հոկտեմբերի 8-ին, Սեգունդայի 8-րդ տուրում «Բարսելոնա Բ»-ն հաղթանակ չկարողացավ տանել «Ռեալ Ովյեդոյի» դեմ խաղում: Հանդիպումը, որը տեղի է ունեցել «Բարսա Բ»-ի ստադիոն «Մինի Էստադիում»՝ ավարտվեց 1:1 հաշվով: Խերարդ Լոպեսի սաների միակ գոլը խփեց Խոսե Արնաիսը, հանդիպման 40-րդ րոպեին, իսկ հյուրերը 55-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը: Հիշեցնենք, որ թիմն այժմ գտնվում է Իսպանիայի երկրորդ լիգայի 15-րդ հորիզոնականում, սակայն խաղացել են մեկ խաղ պակաս (կատալոնական «Խիմնաստիկի» դեմ) Կատալոնիայում կատարված հանրաքվեի պատճառով:

Տրանսֆերային անցուդարձ.

«Բարսելոնան» ձմռանը կրկին կփորձի ձեռք բերել Կոուտինյոյին

«Բարսելոնան» մտադիր է «Վալենսիայից» ձեռք բերել Ֆերրան Տորրեսին

«Միլանը» պատրաստ է ձմռանը գնել Ալեիշ Վիդալին 15 միլիոն եվրոյով

SuperDeporte. «Բարսելոնան» ձմռանը մտադիր է ազատվել երեք ֆուտբոլիստներից

«Բարսայի» ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել թուրքական ակումբ

«Միլանը» ցանկանում է վարձակալել «Բարսելոնայի» կիսապաշտպանին

Իտալական «Միլանը» հետաքրքրված է «Բարսելոնայի» ֆուտբոլիստի ծառայություններով

«Բավարիան» Տեր Շտեգենին դիտարկում է որպես Նոյերին փոխարինող

«Բարսելոնան» և «Արսենալը» ցանկանում են ձեռք բերել «Ման. Յունայթեդի» ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Սիթին» շարունակում է պայքարել Մեսսիի համար

«Բարսելոնան» հետևում է Դելե Ալիին

Ինչպե՞ս են գործերը հավաքականում.

Այս շաբաթ կանգ առան առաջնությունները և անցկացվեցին ԱԱ-ի ընտրական փուլի նախավերջին և վերջին հանդիպումները: Իսպանիայի հավաքականը խնդիրներ չունեցավ Ալբանիայի ընտրանու դեմ խաղում, չնայած հավաքականի երկրպագուները խաղի ընթացքում սուլում էին կատալոնացի Ժերար Պիկեին:

Բրազիլիայի հավքականը, որում հանդես է գալիս «Բարսայի» կիսապաշտպան Պաուլինյոն, կարողացավ Բոլիվիային հաղթել 3:1 հաշվով և այժմ միանձնյա առաջատար է:

Բայց ամեն ինչ այլ է Արգենտինայի ընտրանու համար, որտեղ հանդես են գալիս Մեսսին և Մասկերանոն: Թիմը չկարողացավ հաղթել Պերուին և ընկավ դժվար կացության մեջ, և եթե չհաղթի Էկվադորին, ապա կարող է չմասնակցել Աշխարհի Առաջնությանը:

Ի՞նչ սպասենք հաջորդ շաբաթվանից.

Լա Լիգայի 8-րդ տուրում «Բարսելոնային» սպասում է Մադրիդի «Աթլետիկոն» (եթե Կատալոնիայի անկախության հարցը լուծվի ի օգուտ Իսպանիայի): «Կապտանռնագույնները» այս մրցաշրջանում դռևս միավոր չեն կորցրել և հույս ունենանք, որ «մինի Էլ Կլասիկոն» «Բարսան» նույնպես հեշտությամբ կհաղթհարի:

Նորայր Բաղդասարյան