Single Blog Title

This is a single blog caption

Սետյենը՝ Մեսսիի հաղթական գոլի մասին. «Նա արեց այն, ինչ անում ամբողջ կյանքում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոսել է Լա Լիգայի 20-րդ տուրում «Գրանադայի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին:

«Կարծում եմ՝ հիանալի հանդիպում ստացվեց: Գուցե մեզ չհերիքեց բախտը առաջին կեսում: Մրցակիցը լավ էր պաշտպանվում և մեր համար դժվար էր: Բացի այդ, եղանակային պայմաններն էլ իրենց ազդությունն ունեցան: Քամի էր, իսկ խոտածածկը չորացել էր: Ուրախ եմ, որ ընդամենը երկու հարված թույլ տվեցինք կատարել մեր դարպասին:

Հույս ունեմ, որ աստիճանաբար կբարելավենք մեր խաղը:

Մեսսին արեց այն, ինչ անում է ամբողջ կյանքում: Այդպիսին է իրականությունը: Լինում եմ խաղեր, երբ դու կանգ եք առնում, հաջողությունը չի հերիքում, իսկ խաղավերջում հիանալի պահ է ստեղծվում: Շատ լավ փոխանցում կատարել Արտուրո Վիդալը»,- Սետյենի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն: