Single Blog Title

This is a single blog caption

Սետյենի պայմանագրում հատուկ կետ կա, որի դեպքում նա կարող է հեռացվել 2021 թվականին

«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի պայմանագրում հատուկ կետ կա, որը կապված է ակումբի նախագահական ընտրությունների հետ: Այս մասին հայտնում է Marca-ն:

2021 թվականին տեղի է ունենալու «Բարսելոնայի» նախագահի ընտրությունները: Դրա հետ կապված, 61-ամյա մասնագետի պայմանագրում կետ կա, որի համաձայն նոր նախագահը կարող է պաշտոնանկ անել Սետյենին:

Marca-ի փոխանցմամբ, դա արվել է նրա համար, որպեսզի նախագահի թեկնածուները կարողանան նախընտրական ծրագրերում նշել այլ մարզիչներ հրավիրելու տարբերակը:

Հիշեցնենք, որ Սետյենի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: