Single Blog Title

This is a single blog caption

Սետյեն. «Մեսսիին խնդրել եմ խաղալ մինչև կյանքի վերջ»

«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը պատմել է կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ հանդիպման մասին:

«Մի անգամ Գվարդիոլայի հրավերով ես հնարավորություն ունեցա կողքից հետևելու Մեսսիի մարզմանը: Ես մոտեցա նրան ու խնդրեցի խաղալ մինչև 60 տարեկան կամ նույնիսկ մինչև կյանքի վերջ», – Սետյենի խոսքերն է մեջբերել Marca-ն:

Հիշեցնենք՝ Սետյենը «Բարսելոնայի» հետ 2,5 տարվա պայմանագիր է կնքել: Նրա վերջին ակումբը «Բետիսն» էր:

«Բարսելոնան» 40 միավորով զբաղեցնում է Պրիմերայի 1-ին հորիզոնականը: