Single Blog Title

This is a single blog caption

Սետյեն. «Երեկ քայլում էի կովերի հետ գյուղում, իսկ այսօր մարզում եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին»

«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը կիսվել է իր տպավորություններով: Այս րոպեներին ընթանում է մարզչի շնորհանդեսը:

«Ես չէի կարող նման բան պատկերացնել նույնիսկ իմ ամենալավ երազներում: Երեկ ես քայլում էի կովերի հետ գյուղում, իսկ այսօր մարզում եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին:

Շատ եմ հարգում Վալվերդեին, նրա կատարած աշխատանքը: Ես կապ կհաստատեմ նրա հետ և մենք կզրուցենք: Շնորհակալ եմ նրան, որ ինձ թողել է այնպիսի թիմ, որը գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը»,- ասել է Սետյենը: