Single Blog Title

This is a single blog caption

Սետյեն. «Ամեն օր արթնանում եմ ու մտածում՝ Աստված իմ, ես մարզելու եմ այս ֆուտբոլիստներին»

«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոսել է կատալոնական ակումբում իր նշանակման մասին:

«Մեծ ակումբները նախկինում երբեք կապ չեն հաստատել ինձ հետ: Կարծում եմ՝ կյանքում ամեն ինչ ընթանում է իր հերթով, և ես միշտ համեստ եմ մտածել, քանի որ գիտեմ, թե որքան դժվար է նման բաների հասնելը: Ես կարծում եմ, որ համապատասխանում եմ այս աշխատանքին, բայց հասկանում եմ, որ երբեմն դա բավարար չէ: Պատրաստվում եմ օգտվել իմ այստեղ լինելուց և վայելել յուրաքանչյուր վայրկյանը մինչև այն պահը, երբ ստիպված կլինեմ հեռանալ: Ես ամեն օր արթնանում եմ ու ինքս ինձ ասում. «Տեր Աստված, ես մարզելու եմ այս ֆուտբոլիստներին»: Աշխարհում ավելի լավ տեղ չկա, դա ճիշտ է», – Սետյենի խոսքերն է մեջբերել ESPN-ը:

Սետյենը «Բարսելոնան» գլխավորեց այս շաբաթվա սկզբին: Իսպանացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: