Single Blog Title

This is a single blog caption

Սերխիո Ռամոսը խոսել է իր և Դանիել Ալվեշի հարաբերությունների մասին

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը գովասանքի խոսքեր է հղել Թուրինի «Յուվենթուսի» և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեշի հասցեին: «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստին Ռամոսը համարել է աշխարհում լավագույն եզրային պաշտպաններից մեկը:

«Ալվեշը միշտ ինձ համար աշխարհի լավագույն եզրայիններից է եղել: Նա աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ, չնայած իր տարիքին: Ես ողջունում եմ բոլորին, նույնիսկ Ալվեշին»,- ասել է իսպանացի պաշտպանը:

Իսպանական և իտալական գրանդները իրար դեմ իրենց ուժերը կփորձեն Քարդիֆում Մայիսի 3-ին: