Single Blog Title

This is a single blog caption

Սերխիո Բուսկետս. Խաբելու արվեստը կամ ինչու՞ է Բուսկետսը «Բարսելոնայի» ամենակարևոր խաղացողը

Դուք հազարավոր անգամներ կարող եք հիշեցնել Սերխիոյի միակ և ճակատագրական սիմուլյացիան, սակայն Բուսկետսը մնում է «Բարսելոնայի» ամենաչգնահատված ֆուտբոլիստը։ Բուսկետսը «Բարսելոնա» անունով փազլի կարևորագույն մասնիկն է, Մեսսին, հնարավոր է նաև Ինյեստային հավասար։ Անհավանական դրիբլինգի և դաշտը տեսնելու հիասքանչ ունակությունների հետ մեկտեղ նա նաև պաշտպանության և հարձակման միջինի կատարելատիպն է։

Եվ ահա հերթական անգամ, Սերխիոն ցույց է տվել իր համաշխարհային մակարդակը (իրեն բնորոշ) Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում։

Որոշ ֆուտբոլիստներ անց են կացնում մեկ ուժեղ մրցաշրջան և նրանց անվանում են աշխարհի լավագույն կիսապաշտպան։ Իսկ Բուսկետսն արդեն 10 տարի է կազմակերպում է «Բարսայի» կիսապաշտպանությունը։ Անգամ եթե «Բարսելոնան» անկումներ է ունենում, միևնույն է Բուսկետսը լավագույնն է կազմում (չնայած, այստեղ կարող ենք նշել, որ եթե Բուսկետսի խաղամակարդակն է ընկնում, ապա նույնը լինում է «Բարսայի» հետ)։ Սակայն, չնայած դրան, շատերը չեն ճանաչում Բուսկետսի հանճարի մեծությունը։

Բուսկետսը.

  1. Խաբկանք մարմնով

Ի՞նչ եք կարծում, որտեղ կհայտնվի գնդակը 3 վայրկյանից։ Սերխի Ռոբերտո՞յի, Անդրե Գոմեշի՞, թե՞ ընդհանրապես Պիկեի մոտ։

Սա սովորական զենք է Բուսկետսի զինանոցում։ Նա իր ողջ տեսքով, մարմնով ցույց է տալիս, որ կփոխանցի իրեն ավելի մոտ դիրքում և ազատ տարածությունում գտնվող Ռոբերտոյին։

Բացահայտ փոխանցման փոխարեն Բուսկետսը, Վալենսիայի 3 ֆուտբոլիստների կողքով, գնդակը փոխանցում է Մեսսին և նա տարածություն է ստանում մանևրելու համար։

Ահա արդյունքը.

 2. Սառնասրտություն

Բուսկետսը երկաթե նյարդեր ունի։ Շատ հաճախ նա գնդակը վարում է սեփական կիսադաշտում մի քանի հակառակորդների կողքին առանց վախի չնչին զգացողության անգամ։ Որոշ ժամանակ գնդակին տիրելուց հետո, հետևում է փոխանցում դեպի հարձակում՝ ուղիղ խաղընկերոջ ոտքերին։ Նա շատ հազվադեպ է գնդակ կորցնում։

3. Անհավանական տեխնիկա և գնդակի վերահսկում

4. Խաղը կարդալու և տեսնելու հրաշալի ունակություն 

Շատերը կարծում են, որ կատալոնական ակումբի 5-րդ համարը, այնքան էլ հաջող չի խաղում պաշտպանությունում, սակայն դա հաճախ «Բարսայի» խաղաոճի արդյունքն է։ «Բարսելոնան» համեմատաբար շատ քիչ ժամանակ է պաշտպանվում, ընդհակառակը, նրանք փորձում են կանխել հարձակումը հենց առաջացման պահին։ Սակայն անգամ այսպիսի խաղում Բուսկետն իր հաշվին գրանցում է գնդակը հակառակորդից խլելու բազմաթիվ դեպքեր։