Single Blog Title

This is a single blog caption

Սերխի Ռոբերտոն ներողություն է խնդրել Անդրես Պերեյրայից

Շաբաթ օրը կայացած «Բարսելոնա»-«Վալենսիա» խաղից առաջ բոլորի հիշողություններում դեռ թարմ էր մնացել Սերխի Ռոբերտոյի վտանգավոր խաղը Անդրես Պերեյրայի հանդեպ թիմերի միջև նախորդ հանդիպման ժամանակ: Իսպանացին բաց չի թողել առիթը և անձամբ է ներողություն խնդրել իր գործընկերոջից: Այս մասին հաղորդում է  Marca-ն:

Կոպա դել Ռեյի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ Ռոբերտոն հարվածել էր Պերեյրային և շարքից դուրս թողել 2 ամսով: Այդ դրվագից հետո Ռոբերտոյին շատ են քննադատել: Բայց անցյալ շաբաթ կայացած հանդիպման ժամանակ «Բարսելոնայի» կիսապաշտպանը խաղի եզրափակիչ սուլիչից հետո ներողություն է խնդրել խախտման համար, քննարկել է այն և Պերեյրայի վերականգնումը հանդերձարան տանող ճանապարհին:

Ի պատասխան բելգիացին շնորհակալություն է հայտնել նրան և նրանք բաժանվել են լավ հարաբերությունները վերականգնած: