Single Blog Title

This is a single blog caption

Սերխի Ռոբերտո. «Կարծում եմ՝ «Բարսելոնան» չի սխալվել նրա ձեռքբերման հարցում»

«Բարսելոնայի» հարձակվող Սերխի Ռոբերտոն նշել է, որ Նելսոն Սեմեդու շատ օգտակար է թիմի համար: Պորտուգալացին կատալոնական ակումբ էր տեղփոխվել այս մրցաշրջանի սկզբում: Մինչ այդ նա պաշտպանում էր Լիսաբոնի «Բենֆիկայի» գույները:

«Սեմեդուն հիանալի ֆուտբոլիստ է, որը լավ արագություն ունի: Կարծում եմ՝ «Բարսելոնան» չի սխալվել նրա ձեռք բերման հարցում»,- Ռոբերտոյի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Իսկ կատալոնական ակումբում իր ապագայի մասին Ռոբերտոն նշել է. ««Բարսելոնայի» հետ պայմանագրի երկարաձգման բանակցությունները հաջող են ընթանում: Ես «Բարսելոնայի խաղացող եմ դեռ մանուկ հասակից, և մենք կկարողանանք համաձայնության գալ»:

Ռոբերտոյի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2019 թվականի ամառ: