Single Blog Title

This is a single blog caption

Սերի. «Մոռացել եմ «Բարսելոնայի» հետ կատարվածի մասին»

«Նիսի» կիսապաշտպան Ժան Միշել Սերին ասել է, որ օգոստոսի 31-ին տրանսֆերային պատուհանի փակումից հետո մոռացել է «Բարսելոնա»՝ իր չստացված տեղափոխության մասին ու կենտրոնացել ներկայիս թիմում ելույթների վրա:

««Բարսելոնա՞ն»: Ես կյանքիս այդ էջը շրջել եմ օգոստոսի 31-ին: Երբ դու չես փոխում ակումբդ, ապա մնում ես այն թիմի խաղացող, որի հետ պայմանագիր ունես, դրա համար էլ պարտավոր ես շարունակել խաղադաշտում նվիրվել: Խափանված տրանսֆերն ինձ հարված չի հասցրել: Դժվար էր, բայց «Նիսի» հետ հաղթանակները օգնեցին մոռանալ այդ մասին: Մենք լավ ենք սկսել մրցաշրջանը և հույս ունենք վայելել դա», – Սերիի խոսքերն է մեջբերում Goal-ը: