Single Blog Title

This is a single blog caption

Սեմեդու. «Մարզումներին ես տանջվում եմ այնքան, որքան և հաճույք եմ ստանում»

Թվում է՝ «Բարսելոնայի» նոր եզրային պաշտպան Սեմեդուն կարիք չունի ապացուցելու, որ համապատասխանում է ակումբին: Վերջին մի քանի խաղերում Սեմեդուի ելույթները վերացրել են բոլոր կասկածները նրա ձեռքբերման արդարացվածության հարցում:

«Ես չեմ կարծում, որ ինչ-որ բան ապացուցելու կարիք ունեմ: Ես պարզապես փորձում եմ լավագույնս կատարել իմ աշխատանքը, բարելավվել ամեն օր, որպեսզի ավելի լավը դառնամ և փոխհատուցեմ ակումբին այն վստահության համար, որն նրանք ինձ հետ կապում են:

Ինձ առավել շատ զարմացնում են խաղընկերներս՝ նրանց գնդակի հետ աշխատելու ունակությունն ու խաղային որակները: Մարզումներին ես տանջվում են այնքան, որքան և հաճույք եմ ստանում: Դա պայմանավորված է, առաջին հերթին, հենց խաղընկերներիս որակական մակարդակով: Նրանց գնդակի խաղարկումները առանձնանում են բարձր արագությամբ:

Դժվարը «Բարսելոնայում» հայտնվելն է, դրանից հետո մնում է միայն հաճույք ստանալ»,- Սեմեդուի խոսքերն է մեջբերում Sport.es-ը: