Single Blog Title

This is a single blog caption

«Սելտայի» դեմ հանդիպման ընթացքում վնասվածք է ստացել Սամուել Ումտիտին

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի «Բարսելոնա» – «Սելտա» հանդիպման ընթացքում վնասվածք է ստացել կատալոնական ակումբի և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Սամուել Ումտիտին:

72-րդ րոպեին Սամուելի փոխարեն դաշտ է դուրս եկել Թոմաս Վերմալենը: Ումտիտիի վերականգնման ժամկետը դեռ անհայտ է:

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆրանսիացին «Բարսայի» կազմում անցկացրել է 19 հանդիպում: