Single Blog Title

This is a single blog caption

«Սասուոլոյի» ևս մեկ ֆուտբոլիստ կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

Իտալական «Սասուոլոյի» կիսապաշտպան Ստեֆանո Սենսիի ծառայություններով հետաքրքված է կատալոնական «Բարսելոնան»:

Ֆուտբոլիստը կարող է միանալ իր խաղընկեր Կևին-Պրինս Բոատենգին, ով երեկ համալրեց «կապտանռնագույնների» շարքերը:

Բանակցությունները ֆուտբոլիստի գործակալի հետ արդեն սկսվել են: Սենսին ամենայն հավանականությամբ կտեղափոխվի «Բարսելոնա» ամռանը:

23-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչ 2020 թվականի ավարտը: