Single Blog Title

This is a single blog caption

Սարաբիա. «Սևիլիան» «Բարսելոնայից» չի վախենում»

«Սևիլիայի» կիսապաշտպան Պաբլո Սարաբիան ասել է, որ իր թիմն Իսպանիայի Արքայական գավաթի եզրափակչում չի վախենա «Բարսելոնայից»։

«Նման հանդիպման ելքը որոշում են մանրուքները։ Ամբողջ խաղի ընթացքում մենք պետք է լինենք կենտրոնացած և ուշադիր։

Մենք պետք է օգտագործենք մեր հնարավորությունները և անհարմարություններ պատճառենք «Բարսելոնային»։

Մենք այս մրցաշրջանում տիտղոս նվաճելու հիանալի հնարավորություն ունենք։ Լա Լիգայում չկարողացանք կայուն խաղ ցույց տալ, Չեմպիոնների լիգայում հաղթեցինք «Յունայթեդին» և արժանապատվորեն դիմակայեցինք «Բավարիային», իսկ Գավաթն իսկական հնարավորություն է»,-  Սարաբիայի խոսքերը մեջբերում է «Սևիլիայի» պաշտոնական կայքը։