Single Blog Title

This is a single blog caption

Սանչես. «Մեսսին լաց էր լինում հանդերձարանում, երբ «Բարսելոնան» դուրս մնաց ՉԼ-ից»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը պատմել է, որ 2012 թվականին Չեմպիոնների լիգայից «Բարսելոնայի» դուրս մնալուց հետո կատալոնական ակումբի իր նախկին թիմակից Լիոնել Մեսսին լաց է եղել: Կապտանռնագույնները ընդհանուր դիմակայության արդյունքում 2-3 հաշվով զիջել էին «Չելսիին», իսկ Մեսսին երկրորդ խաղում չէր կարողացել իրացնել 11-մետրանոցը:

«Եթե պարտվել ես եզրափակչում, կարող ես լաց լինել, դա ֆուտբոլի մի մասն է: «Չելսիից» կրած պարտությունից հետո «Բարսելոնայի» հանդերձարանում տեսա, թե ինչպես էր Մեսսին լաց լինում: Դա նրանից է, որ խաղացողները շատ պահանջկոտ են իրենց հանդեպ, բայց մարդիկ դա չեն տեսնում: Երբեմն քո մասին ասում են. «Նա գոռոզացել է, փոխվել է»: Ժամանակի հետ ես հասկացել եմ, որ բոլորին գոհացնելն անհնար է, միշտ էլ ինչ-որ մեկը դժգոհ կլինի»,- ասել է Սանչեսը Sky Sports-ին տված հարցազրույցում: