Single Blog Title

This is a single blog caption

Սամպաոլի. «Չկարողացանք թիմը կառուցել Մեսսիի շուրջ»

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին մեկնաբանել է ԱԱ-2018-ում Խորվաթիայից կրած պարտությունը (0-3):

«Ցանկանում եմ ներղություն խնդրել երկրպագուներից: Ես եմ պատասխանատու արդյունքի համար: Խորվաթներին դիմակայելու միջոց չգտանք:

Մեսսին մեր ավագն է ու առաջատարը: Մենք չկարողացանք թիմը կառուցել նրա շուրջ: Հարկավոր էր այնպիսի իրավիճակ ստեղծել, որ նա իրեն հարմարավետ զգար»,- մարզչի խոսքն է մեջբերում tass.ru-ն: