Single Blog Title

This is a single blog caption

Ռուսաստանում երկրպագուհին սեքս-խաղալիքով հարձակվել է Պույոլի վրա

«Բարսելոնայի» նախկին կենտրոնական պաշտպան Կառլես Պույոլը 2018 թվականի Աշխարհի առաջնությանն ընդառաջ Ռուսաստան էր մեկնել՝ մասնակցելու գովազդային արշավին: Այդ օրերին մի խուբ աղջիկներ խնդրել էին նրան լուսանկարվել իրենց հետ: Պույոլը համաձայնել էր, բայց շուտով փոշմանել էր, քանի որ աղջիկները խնդրել էին հաստատել, որ նա սիրում է աղջիկներին, որոնց դուր են գալիս իր մազերը:

Նրանցից մեկը այնուհետ սեքս խաղալիք էր հանել և սկսել թափահարել այն աշխարհի չեմպիոնի ուղղությամբ: Դա տեսնելով՝ դեպքին միջամտել էին անվտանգության աշխատակիցները և հետացրել աղջիկներին: Այս մասին հաղորդում է Marca-ն: