Single Blog Title

This is a single blog caption

Ռումենիգեն խոսել է Կոուտինյոյի ապագայի մասին

«Բավարիայի» գլխավոր տնօրեն Կարլ-Հայնց Ռումենիգեն խոսել է Ֆիլիպե Կոուտինյոյի ապագայի մասին: Հիշեցնենք, որ Կոուտինյոն «Բարսելոնայից» վարձավճարով է տեղափոխվել «Բավարիա»:

«Կոուտինյոյի պայմանագրում կա նրա տրանսֆերն ամբողջությամբ գնելու մասին կետ: Այն կարող ենք ակտիվացնել մինչև մրցաշրջանի ավարտը: Ժամանակ է պետք որոշում կայացնելու համար: Կոուտինյոն լավ ֆուտբոլիստ է, սակայն նրան ժամանակ է հարկավոր գերմանական ֆուտբոլին հարմարվելու համար: Մենք համբերատարությամբ ենք վերաբերվում նորեկներին»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Բունդեսլիգայի այս մրցաշրջանում բրազիլացին մասնակցել է 12 հանդիպման ու դարձել 3 գոլի հեղինակ: