Single Blog Title

This is a single blog caption

Ռուջերի. «Մեսսին պետք է դադարեցնի ելույթները «Բարսայում»»

Արգենտինայի հավաքականի նախկին պաշտպան Օսկար Ռուջերին կարծում է, որ Լիոնել Մեսսին պետք է լիովին կենտրոնանա ամռանը կայանալիք Աշխարհի առաջնության վրա:

«Կարծում եք՝ «Բարսան» ձեռքից բաց կթողնի՞ չեմպիոնությունը, եթե Մեսսին այլևս խաղադաշտ դուրս չգա այս մրցաշրջանում: Լիոնելը կարող է զանգահարել ակումբի նախագահին և ասել. «Սա իմ Աշխարհի առաջնությունն է և ես պատրաստվում եմ ինձ նվիրել հավաքականիս»:

Բացի այդ, Մեսսին պետք է զանգահարի հավաքականի գլխավոր մարզչին և տեղեկացնի, որ լիովին կենտրոնացած է ԱԱ 2018-ի վրա: Մենք ԱԱ 1986-ին պատրաստվելու համար 65 օր ժամանակ ենք ունեցել»,- Ռուջերիի խոսքերն է մեջբերել Goal-ը: