Single Blog Title

This is a single blog caption

Ռոնալդուն խնդրել է «Յուվենտուսին» ձեռք բերել «Բարսայի» ֆուտբոլիստին

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Թուրինի «Յուվենտուսում»:

Ըստ իսպանական ԶԼՄ-ների՝ պորտուգալացին արդեն խնդրել է թուրինյան ակումբի ղեկավարությանը ձեռք բերել «Բարսելոնայի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչի տրանսֆերը: Ըստ Ռոնալդուի՝ Ռակիտիչը կարող է օգնել իտալական ակումբին Չեմպիոնների լիգայում հաջողության հասնելու համար: