Single Blog Title

This is a single blog caption

Ռոնալդուն նշել է, թե որն է իր և Մեսսիի տարբերությունը

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, թե որն է իր և «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսիի տարբերությունը:

«Տարբերությունն այն է, որ ես խաղացել եմ տարբեր ակումբներում և տարբեր ակումբների հետ հաղթել եմ Չեմպիոնների լիգայում: Ես եղել եմ այդ մրցաշարի լավագույն ռմբարկուն 6 տարի շարունակ:

Քիչ ֆուտբոլիստներ կան, որոնք 5 անգամ հաղթել են Չեմպիոնների լիգայի գավաթը:

Մեսսին հիանալի ֆուտբոլիստ է: Նրան հիշելու են ոչ միայն իր նվաճած 5 «Ոսկե գնդակների» համար, այլ այն բարձր մակարդակի խաղի, որը նա ցուցադրում է յուրաքանչյուր տարի այնպես, ինչպես ես»,- Ռոնալդուի խոսքն է մեջբերել DAZN-ը:

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն 4 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը «Ռեալի» և 1 անգամ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Մեսսին 4 անգամ է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը «Բարսելոնայի» հետ:

Երկու ֆուտբոլիստներն էլ ունեն 5-ական «Ոսկե գնդակ»: