Single Blog Title

This is a single blog caption

Ռոնալդուի որդին Ինստագրամում Մեսսիին կոչել է իր կուռքը, իսկ հետո ջնջել աքաունթը

Քրիշտիանո Ռոնալդուի որդին իր պաշտոնական էջն է բացել Ինստագրամում: Դա տեղի է ունեցել օրեր առաջ, բայց Ռոնալդու կրտսերը հասցրել է արդեն ավելի քան 50 հազար հետեւորդ հավաքել:

Հետաքրքիր է, որ առաջին հրապարակումներից մեկում նա Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ է՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակաբաշխության ժամանակ: Լուսանկարի նկարագրությունում նա գրել է. «Շնորհակալություն, իմ կուռք»:

Ինստագրամյան էջը` @mrahunter հասցեով, որն արդեն ընկերության կողմից հաստատվել էր եւ ստացել պաշտոնական կարգավիճակ, այլեւս գոյություն չունի: