Single Blog Title

This is a single blog caption

Ռոնալդու. «Մեսսին հիանալի ֆուտբոլիստ է: Մենք հարգում ենք միմյանց»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե ինչպես է վերաբերվում կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին, որի դեմ նա պայքարում է տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար:

«Ինձ դուր է գալիս նայել բոլոր լավ խաղացողների խաղը, իսկ Մեսսին հիանալի ֆուտբոլիստ է: Իհարկե, ես մեծ հաճույքով նայում եմ, թե ինչպես է նա խաղում: Մենք իրար հետ լավ հարաբերությունների մեջ ենք և հարգում ենք միմյանց: Այնպես չէ, որ ես գնում եմ նրա տուն և մենք միասին ընթրում ենք: Ես չեմ կարող նրան համարել իմ ընկերը, բայց ինձ համար Լիոնելը կոլեգա է, այլ ոչ թե մրցակից»,-ասել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվողը: