Single Blog Title

This is a single blog caption

Ռոնալդու․ «Մեսսին ինձնից լա՞վն է․ես ավելի գեղեցիկ եմ»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանտը պատմել է իր և Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդու փոխհարաբերությունների մասին։

«Մանչեսթերում մենք այսպիսի մի դեպքի հետ էինք առնչվում։ Ռոնալդուն կանգնում էր հայելու դիմաց և ասում էր․«Ինչ գեղեցիկ եմ ես»։ Իսկ մենք նրան ասում էինք․«Լեոն ավելի լավ ֆուտբոլիստ է քան դու», ինչին Ռոնալդուն պատասխանում էր․ «Բայց նա ինձ պես գեղեցիկ չէ»»,-նախկին ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն և Ֆերդինանտը վեց տարի միմյանց հետ խաղացել են «Մանչեսթեր Յունայթեդում»։